«Սգում ենք դատական իշխանության մահը»․ պիցցայակեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանը որոշում կայացրեց կալանքի տակ թողնել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս էլ հայտարարեց, որ ինքը չէր կարող փախչել այս գործով քննությունից։

«Ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել: Չկա սուբյեկտը, որի վրա պետք է ազդեի՝ ինչ-որ բան փոխելու համար: Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով իր կողմից դատաքննությանը խոչընդոտելուն՝ Քոչարյանն ասաց, որ այս քրեական գործով չկա այն սուբյեկտը, որի վրա ինքը կարող է ազդել։

Քոչարյանը նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին հորդորեց կարդալ քրեական գործի իրեն առնչվող երկու դրվագները և համոզվել՝ արդյոք ինքը մոտիվացիա ունի այնպես անել, որ փոխեն ցուցմունքները գործով անցնող վկաները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ