![]()
«Կարծում եմ շատ ակնհայտ է այն, ինչ կատարվում է: Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին: Տեսնենք ինչ կանի»,- դատարանի բակում լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա չբացառեց, որ Վանեցյանի հրաժարականը կարող է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ:
«Հնարավոր է, չեմ կարող բացառել: Պարոն Վանեցյանը շատ հստակ ասաց այն պատճառները, թե ինչու հրաժարական տվեց»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Նյութի աղբյուր՝ Lragir.am
![]()