«Չփորձեք…». Արթուր Վանեցյանը զգուշացնում է

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել: Այս առթիվ լրագրողները նրան հարցեր են ուղղել՝ կապված իր հրաժարականի տեքստի և քաղաքական դաշտ մտնելու լուրերի հետ:

Հիշեցնենք, որ երեկ Վանաձորում ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան անդրադառնալով այդ հայտարարությանը՝ վարչապետն ասաց․ — «Ես ասում եմ պաշտոնապես, որ էս ընթացքում չի եղել մի դեպք, երբ որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ, չի՛ եղել մի դեպք, այսինքն՝ ինձ համար հասկանալի չէ, ինչի մասին է նա ասում հիմա»:

«Առաջին անգամ եմ լսում նման բան», — շարունակեց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով․ — «Հրաժարականի պատճառը ինձ հայտնի է, և ես ասեցի, որ հրաժարականի պատճառը էն ա, որ ես, չուզեցա ավելի սուր ձևակերպեմ, ես ասեցի՝ փոխադարձ համաձայնությամբ: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը հրաժարական է․․․ ինքը դիմում ա գրել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ