![]()
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:
SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչ էր կատարվում դատարանի առջևում՝ դատական նիստից առաջ:
Հիշեցնենք, որ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։
![]()