![]()
Վիլեն Գաբրիելյան ն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ ԱԱԾ արեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին.
Բարև Ձեզ, եկել եմ ասեմ:
Նոր կարդում եմ գեներալ-մայոր Վանեցյան Արթուրի հրաժեշտի խոսքը, և անկեղծ ասած զարմանում եմ, առավելևս, երբ հրաժեշտի մեջ պարտադիր շեշտադրվում է՝ «սպայի պատիվ»-ը սա է պարտադրում:
Քանզի, երբ հասնում ես հրաժեշտի խոսքի վերջին բացարձակ քաղաքական պարբերությանը, հասկանում ես, որ դա սպայի պատվի հետ աղերս չունի: Որովհետև ինձ համար, որպես Հայկական Բանակի սպա հստակ է, որ սպան հեռանալուց պիտի հեռանա գլուխը բարձր և լուռ, բայց դա միայն այն դեպքում, երբ պատշաճ իրագործել ա իր առաքելությունը:Իսկ այն դեպքում երբ հակառակն ա՝ գլուխը կախ բայց էլի լուռ, սա ա «պատիվ ունեմի» հիմնական իմաստը:
Կարճ ասած, Արթուր ջան, եղբայր, սենց հախուռն, հապճեպ, էմոցիոնալ, անտեղի, սիրուն չէր և սպային ոչ հարիր:
Շնորհակալություն ուշադրության համար
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ նավակ Ճոճողը
Բարև Ձեզ, եկել եմ ասեմ:Նոր կարդում եմ գեներալ-մայոր Վանեցյան Արթուրի հրաժեշտի խոսքը, և անկեղծ ասած զարմանում եմ,…
Posted by Վիլեն Գաբրիելյան on Monday, September 16, 2019
![]()