![]()
«Իմ քայլը» խմբակցության փակ նիստի մեկնարկից առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ՝ տեղյակ եղել է, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, բայց մնացածի մասին տեղեկություն չի ունեցել:Լրագրողների հարցին՝ ի՞նչ սթափեցնող կանգառի մասին է Արթուր Վանեցյանը խոսում իր հրաժարականի մասին հայտարարության մեջ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Սխալ է իմ կողմից գնահատական տալը: Նախ` քիչ ժամանակ է անցել հասկանալու համար՝ ինչի մասին է խոսքը: Ես ճանապարհին՝ մեքենայի ղեկին եմ կարդացել, վարչապետի ասուլիսն էլ մեքենայի ղեկին եմ լսել: Հիմա որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»:
Հարցին՝ այս հրաժարականից զարմացա՞ծ եք, քանի որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ճիշտ չեմ համարում հիմա գնահատական տալը: Այս ամբողջ ընթացքում ես որևէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել թե′ վարչապետի, թե′ պարոն Վանեցյանի՝ գործից ելնելով: Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը, քաղաքական առաջնորդը»:
![]()