Իրականում որն էր Վանեցյանի պաշտոնից ազատման պատճառը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր ՀՀ արչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանն ուկատարել է հետևյալ գրառումը.

Թերևս վարչապետի մամլո խոսնակի՝ Վլաադիմիր Կարապետյանի խոսքում դժվար չէր չնկատել գեներալ Վանեցյանի հասցեին արված ակնարկները: Իսկ վարչապետի մամլո խոսնակի խոսքը, նույն վարչապետի խոսքն է Վլադիմիր Կարապետյանի շուրթերից:

Վերջինիս հայտարարության մեջ մասնվորապես ասվում էր.
«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Ամենևին պատահական չէր վարչապետի մամո խոսնակի խոսքում օգտագործված «քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներ» արտահայտությունը:

Վարչապետի մամլո խոսնակը հստակ հղում էր տալիս Վանեցյանի խոսքերի հեղինակին, իսկ թե ինչ կապ կարող էր ունենալ Վանեցյանը «քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոների» հետ, դա արդեն իսկ կարելի է համարել Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառը կամ պատճառներից մեկը:

Թերևս վարչապետի մամլո խոսնակի՝ Վլաադիմիր Կարապետյանի խոսքում դժվար չէր չնկատել գեներալ Վանեցյանի հասցեին արված…

Posted by Taron Chakhoyan on Monday, September 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ