Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հրաժարվել է աշխարհի 2019թ. առաջնության եզրափակչին մասնակցելուց:

«Հարգելի մարզասերներ,

Աշխարհի և Եվրոպայաի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ԱԱ-ի եզրափակչին:

Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը»:

Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե մեդալ և ուղագիր ստացավ մասնակցելու Տոկիո 2020-ի Օլիմպիական խաղերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ