![]()
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
![]()
Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացրել է ամառային, հմայիչ կերպարը։ Երգչուհին կրում է վարդագույն երանգի ոճային զգեստ, ձեռքերում խնամքով մեկ կտոր թխվածք է պահում, իսկ կադրին կից կատարել է հետեւյալ գրառումը․
«Իսկ ես արդեն 3 շաբաթ է, ինչ հրաժարվել եմ խմորեղենից։
Տեսնենք՝ ինչքա՞ն կդիմանամ»։
![]()