Խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթով հանդես եկավ՝ խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին:
Նա ասաց, որ չի կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության մեջ տեղ գծած հետեւյալ մտահոգությունները ու կետ առ կետ անդրադարձավ դրանց. «Առաջին՝ ս/թ սեպտեմբեր 4-ին ՍԴՈ 14-76 որոշման մասով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս ՍԴ-ն որոշումը կայացնելիս պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:
Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
Posted by Լիլիթ Մակունց Lilit Makunts on Monday, September 16, 2019
![]()