![]()
«Տա՞նը մնացի»` այս հարցով երեկ`սեպտեմբերի 15-ին, դերասանուհի Թամարա Պետրոսյանը դիմեց «Բոհեմ» թատրոնի հանդիսականին իր համանուն մոնոներկայացման ժամանակ:
33-ամյա դերասանուհին, որին այս շրջանում հեռուստադիտողն առավել հաճախ տեսնում է Women’s Club հումորային նախագծում, իրեն բնորոշ անկղծությամբ անդրադարձել է այն հարցին, որին հաճախ բախվում է հայուհիների մեծամասնությունը, երբ մինչեւ 30 տարեկանը «հնազանդ լինելու» խոստում չի տալիս: Մոնոներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը` Թելման Առաքելյանը, երաժշտական ձեւավորումը կատարել է Սեւան Շահմիրյանը: Հենց այս թիմն է քաջալերել Թամարային հանդես գալ տվյալ ձեւաչափով:
Ներկայացման մեջ դերասանուհին բերում է ամենանյարդայնացնող հարցի ամենաարդի օրինակներն ու «տանը մնալու» ամենաակնհայտ պատճառները:
Ծիծաղի եւ հումորի արանքում Տոման հանդիսատեսին մի պահ տանում է իր անցյալ, որը, թերեւս, մոնոներկայացման ամենահուզիչ պահն է: Պրեմիերայից առաջ դերասանուհին ինքն էլ էր հուզված.
https://www.youtube.com/watch?time_continue=5&v=mbCiCGmj9BQ[/embed]
![]()