«Քոչարյանի խոստացած «թեժ» աշունը սկսվեց»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը գրում է․

ԿԱՆԽՎԵ՞Լ Է ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ

Քոչարյանի խոստացած <<թեժ >> աշունը սկսվեց:
Վերջին օրերը լի էին տարաբնույթ հրաժարականներով:

Առաջինը «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:
Ֆեյսբուքյան գրառման մեջ նա միայն նշել էր, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ անձնական:
Օրերի տարբերությամբ Արման Բաբաջանյանը լքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օդում լուրեր տարածվեցին,որ ԱԺ-ում նախապատրաստվում է դավադրություն հետևյալ սցենարով՝
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս են գալիս մոտ 10-15 պատգամավոր և ստեղծում են առանձին խումբ,որը պետք է կոորդինացներ ԱԺ ընդիմադիր խմբակցությունից դուրս եկած մի պատգամավոր:

Նորաստեղծ խումբը պետք է օգտագործեր Ամուլսարի խնդիրը,դրանով վարկաբեկեր իշխանությանը և վարկանիշ հավաքեր:
Այս պարագայում ԱԺ ընդիմադիր խմբակցությունները միավորվելու դեպքում ստանում էին ԱԺ ում մեծամասնություն և Վարչապետի փոփոխումը դառնում էր ըստ իրենց օրակարգային:

Այսինքն գործարկվում էր նույն սցենարը,ինչը որ Քոչարյանը արեց 1998 թ-ին,երբ մի օրում իշխող Հանրապետություն խմբակցությունը մեծամասնությունից դարձավ փոքրամասնություն և Լևոն Տեր Պետրոսյանը կորցրեց իշխանությունը:
1998թ-ին այս սցենարի իրականացման մեջ հիմնական դերակատարում ունեցան ուժայինները՝ ՆԳ և ԱՆ Նախարար Սերժ Սարգսյանը և ՊՆ Նախարար Վազգեն Սարգսյանը:

Արդյունքում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում և իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը:
Մեր օրերում կարծես թե Քոչարյանը կրկնում է նույն սցենարը:
Ըստ օդում կախված լուրերի,այս սցենարում նույնպես ներգրավված են եղել ուժայիններ,բայց ոչ բոլորը:
Հենց առերևույթ դավադրության մեջ չներգրավված ուժային կառույցին էլ ըստ լուրերի հաջողվել է խափանել դավադրությունը և Քոչարյանի կողմից իրականացվող պալատական հեղաշրջման հերթական փորձը:

Արդյունքում «Իմ քայլը» խմբակցությունից ոչ թե դուրս եկավ այլ մանդատը վայր դրեց Էդգար Առաքելյանը,իսկ Արման Բաբաջանյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալը ավելի շատ նման էր առերևույթ դավադրությունը փրկելու հուսահատ քայլի:
Թե կոնկրետ որ ուժային կառույցի ղեկավարներն են մասնակից եղել դավադրությանը այս պահին հայտնի չէ,սակայն զարգացումներից կարելի է կանխատեսումներ կատարել:

Այսպես՝
Այսօր Հրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ըստ լուրերի պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԱԻՆ Նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Արման Բաբաջանյանը և իր համախոհները,հիմնականում քոչարյանական թևից մամուլով հարձակում են նախաձեռնել ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ և պահանջում են նրա հրաժարականը:

Հիշեցնեմ,որ Նոյան Տապան մամուլի սրահում իմ վերջին հաղորդման ժամանակ հայտարարել եմ,որ քանի դեռ Վալերի Օսիպյանը Ոստիկանապետ է,ապա նույնիսկ ԱԱԾ-ում դավադրությունը բացառված է:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին:

ԿԱՆԽՎԵ՞Լ Է ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸՔոչարյանի խոստացած <<թեժ >> աշունը սկսվեց:Վերջին օրերը լի էին տարաբնույթ…

Posted by Artak Galstyan on Monday, September 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ