«Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա…». վարչապետ Փաշինյան

«Որոշումից հետ չի կանգնելու կառավարությունը եւ ԱԺ է ուղղարկելու, ու նրանք, ովքեր այս որոշման մասով աղմուկ են բարձրացնում, ապա հիմքեր չունեն: Մենք ընդունում ենք մի որոշում, որը նպաստելու է կոռուպցիայի դեմ պայքարին»:

Այս մասին այսօր պատախանելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում իրականացվող փոփոխությունների մասին հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց.

«Մյուս կողմից էլ հանրությունն ասում է, թե ինչո՞ւ հետ չեք բերում թալանածը…. ասում էին՝ բա, Սաշիկի փողերը ո՞ւր ա, որի մասին ասում էիք: Չնայած էս վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա:

Պիտի լիարժեք հետաքննենք, բա ինչ պետք է անենք: …Կոռումպացված փողերը ետ են բերվելու Հայաստանի պետական բյուջե եւ ծառայելու են Հայաստանի բանակին, Հայաստանի անվտանգությանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ