![]()
Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Էս ինչեր եմ կարդում, էս ինչից ենք պրծել։
Վանեցյանի համար ողբում է «Հայաստան» հիմնադրամի փողերով ղումար խաղացող Վարդանյանը, Ռոբիկի համար բարիկադներում «զոՅվող» ոչ անհայտ Արգիշտի Կիվիրյանն արդեն Վանեցյանին ժամանակավոր կառավարության ղեկավար է նշանակում, կուսակցապետ Արամ Կարապետյանը (Փալաքալը փակողը) գրում է.
«Հիշեք. հատուկ ծառայությունների գործող ղեկավարները հենց այնպես հրաժարական չեն տալիս»։ Հետո էլ շատ խորհրդավոր ավելացնում է՝ մնաց՝ մնացածը։
Պարոն Կարապետյան, նախ՝ ինչ է նշանակում «ԳՈՐԾՈՂ ղեկավար», չգործող ղեկավարներ է՞լ են լինում, երկրորդ՝ իսկ մնացած ծառայությունների ԳՈՐԾՈՂ ղեկավարները ՀԵՆՑ ԱՅՆՊԵ՞Ս են հրաժարական տալիս։
Էս ինչքան բան սովորեցի, աման։
Էս ինչեր եմ կարդում, էս ինչից ենք պրծել։Վանեցյանի համար ողբում է «Հայաստան» հիմնադրամի փողերով ղումար խաղացող…
Posted by Լիզա Ճաղարյան on Monday, September 16, 2019
![]()