«Այսօր դարձա 35 տարեկան. Միակ բանը, որ զգում եմ…». Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից կատաել հետևյալ գրառումը.

«Այսօր դարձա 35 տարեկան:Միակ բանը, որ զգում եմ, կարտահայտեմ մեծն Համո Սահյանի այս չքնաղ տողերով։

Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ,

Քարոզներից տարտամ ու վեճերից:

Գնամ քարափներիս լռությունը կարդամ,

Վերջին անգամ փորձեմ ճանաչել ինձ:

Գնամ աղբյուրներիս զրույցները լսեմ

Եվ մտերիմ, եւ պարզ, եւ դասական:

Առնեմ սիրտս թափուր, բերնեբերան լցնեմ

Մի թռչնային սիրով անմեղսական:

Ամպի, խոտի, հողի հոտով հարբած լինեմ,

Եվ հրաշքի հոտով մայրամուտի՝

Քնեմ… աչքս բանամ, նստեմ ու լաց լինեմ

Հոգեվարքի վրա թրջված մութի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ