«Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու»․ Կարեն Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանին

Կարեն Գիլոյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր  հրապարակել Արթուր Ալեքսանյանի հետ և կից կատարել հետևյալ գրառումը.

«Սա դեռ այսօր է։ Վաղը ամենակարևոր գոտեմարտն է լինելու։ Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու»։

Հիշեցնենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմիին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ