«Դա եղել է քննարկումների ու փոխադարձ համաձայնությամբ արդյունքում…». վարչապետ Փաշինյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, եւ համապատասխան հրամանագիրը (ՀՀ նախագահի հրամանագիրը,-խմբ.) մեկ երկու օրվա ընթացքում կստորագրվի: Այս մասին այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Դա եղել է քննարկումների ու փոխադարձ համաձայնությամբ արդյունքում: Նրա պաշտոնավարման հետագա սցենարները կքննարվեն հընթացս: Այս պահին կա կկենտրոնանա ֆուտբոլի առաջիկա խաղերը լավ կազմակերպելու վրա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱԾ տնօրենի աշխատանքը այն աշխատանքը չէ, որի մասին պետք է բարձրաձայնել։ Փաշինյանն այդպես էլ չնշեց, թե ինչու է ազատել ԱԱԾ տնօրենին:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ