![]()
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում մեկնարկել է “Born to win” «Ծնվել եմ հաղթելու համար» գեղեցկության մրցույթը՝ նախատեսված սայլակ օգտագործող հաշմանդամ կանանց համար: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է մասնագիտությամբ սպորտային հոգեբան, 29-ամյա գեղեցկուհի Գոհար Նավասարդյանը:
Մրցույթի եզրափակչում մասնակից կանայք ոչ միայն կցուցադրեն խմբային պար, այլև հանդես կգան անհատական համարներով: Գոհարը որոշել է պատասխանատու այս օրը բեմ դուրս գալ հայկական «Ուզունդարայով»:
Նա հաշմանդամություն է ձեռք բերել 2003 թվականին, մինինգիտի հետևանքով: Արդեն 16 տարի է՝ անվասայլակի վրա է, բայց դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով: Ավտոմեքենա է վարում, աշխատում ԱԻՆ-ում, զբաղվում սպորտով, մասնակցում տարբեր բեմականացումների, մրցույթների և վայելում կյանքի յուրաքանչյուր րոպեն:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()