«Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից մի քանի օրից կազատվի…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։ Նա այս մասին ասաց այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Նրա հրամանագիրը 1-2 օրվա ընթացքում կստորագրվի։ Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում նրա հետ ու փոխադարձ համաձայնությամբ։ Նրա հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել։

Դրանք կքննարկվեն նաև հընթացս։ Այս պահին Վանեցյանը պետք է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի եզրափակիչ դուրս բերելու վրա աշխատի` շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,– ասաց նա։

Հիշեցնենք` Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018–ի մայիսին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ