«Կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից…». վարչապետ Փաշինյան

Փաշինյանը նշեց՝ կան մարդիկ, որ կողքի գյուղում ունեն տուն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել տնակի մեջ, իսկ ինքնին տնակում բնակվելու փաստը չի նշանակում, որ պետությունն ունի պարտավորություն: Կառավարության ղեկավարն ասաց՝ այն հատվածը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, ում նկատմամբ չի արձանագրվել, պարտավորություն, այն կարձանագրվի, իսկ ընդհանուր առմամբ Կառավարության խնդիրն է Գյումրին ազատել տնակներից, դա խոչընդոտում է քաղաքի տնտեսության զարգացմանը:

«Երբ քարտեզագրումը կունենանք, ամեն տնակի անհատական պատմությամբ, որոշում կկայացնենք՝ ինչ ձևով վարվել: Այստեղ հեշտ որոշումներ կարող է և չլինեն, կարող է և չլինի այնպես, որ որոշումը բոլորին դուր չգա: Մարդ գնացել է օրինակ, կազինոյում խաղացել է, ուրիշ քաղաքի ուրիշ տեղում, իր տունը, ունեցվածքը պարտվել է, հիմա ապրում է վարձով, տուն չունի, նշանակում է, որ պետությունը պետք է իրեն բնակարանով ապահովի՞:

Ոչ, չի նշանակում, քանի որ ամեն մարդ նաև իր ճակատագրի պատասխանատու է: Իրավական պետությունում յուրաքանչյուր մարդ իր կայացրած որոշման համար պետք է պատասխանատվություն կրի: Եթե բյուջեի գործերը լավ գնան, ինչպես այս տարի, մտածում ենք սոցիալական բնակարանաշինություն սկսելու մասին, բնակարանը որոշակի ժամկետով կտրվի, որ այդ մարդիկ իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան»,- նշեց նա:

Վարչապետն ասաց՝ Հայաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարը գնացել է այն մարդկանց, որ աշխատում են, ջանք են դրել, չի գնացել մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են: Նա ընդգծեց՝ իրենք ուզում են օգնել, որ քաղաքացիները վեր կենան, մեջքը ուղղեն և իրենց աշխատանքով բարեկեցությունն ապահովեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ