«Հրայր Թովմասյանի մինչև 2035թ պաշտոնավարումը՝ ոտնձգություն ՍԴ դատարանի ինքնավարության դեմ…». Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթով հանդես եկավ՝ խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին:

Նա ասաց, որ չի կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության մեջ տեղ գծած հետեւյալ մտահոգությունները ու կետ առ կետ անդրադարձավ դրանց. «Առաջին՝ ս/թ սեպտեմբեր 4-ին ՍԴՈ 14-76 որոշման մասով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս ՍԴ-ն որոշումը կայացնելիս պատշաճ քննարկման առարկա չի դարձրել եւ կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերեւույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

ՍԴՈ 14-76 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել ու, ըստ էության, արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն:

Համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ