![]()
Բոլորի աչքից չվրիպեց այն դրվագը, երբ դատավարության մեկնարկին Ռոբերտ Քոչարյանը ջերմ ողջունեց Յուրի Խաչատորովին ու Արմեն Գևրգյանին և ցուցադրաբար մերժեց Սեյրան Օհանյանի պարզած ձեռքը։ Ըստ ամենայնի՝ նույնիսկ նախաքննության նյութերում կան հանգամանքներ, որոնք Քոչարյանին ստիպում են կասկածի տակ առնել գեներալի հավատարմությունը։
Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը դատական առաջին նիստում հանդես եկավ ուշագրավ մի հայտարարությամբ, որը նոր ինտրիգների առիթ դարձավ։ Երկրորդ նախագահն ասել է, որ գործը չբացահայտելու համար առաջին հերթին պետք է դատել
«Գլխավոր դատախազին կամ վարույթ իրականացնող դատախազին կամ քննչական մարմիններին, որոնք պարտավոր էին գործը բացահայտել»:
Կասկածից վեր է, որ Քոչարյանի ակնարկը վերաբերում է Աղվան Հովսեփյանին, որը Մարտի 1-ի գործի պարտակման հիմնական ճարտարապետն է։ Իհարկե, երկրորդ նախագահի խոսքը նման է ցինիզմի, որովհետև դատախազությունն ու նախաքննության մարմինը չէին կարող ինքնիրավչություն անել ու սեփական նախաձեռնությամբ «ծռել» գործի բացահայտման ընթացքը։
![]()