![]()
80-ամյա Մանսուրյանի երաժշտությունը, հոբելյանի առիթով հնչել է Երևանի մետրոյում․լավ որոշում է, բայց՝ թերի։
Վատ կլիներ, եթե գումարվեր Զվարթնոցը, Մատենադարանը, Հանրապետության հրապարակը․մի խոսքով, հասնել մեծարման այն աստիճանին, որին հասել են ավստրիացիները Շտրաուսի ընկալման աշխարհային բրենդում․երևի նկատել եք, ոտքդ դնում ես ավստրիական հողին և Շտրաուսը ուղեկցում է ամենուր։
Մանսուրյան գրեք նաև ինքնաթիռի վրա, և դա արեք հայկական երաժշտության ռահվիրանի կենդանության օրոք, չէ որ այսօր հենց նա է Խաչատրյանի, Բաբաջանյանի հետագիծն արթուն պահողը, չէ որ Մանսուրյանի ձեռքին է փոքր Հայաստանի աշխարհին հանձնվող մեղեդին՝ հայկականը, Նռան գույնից մինչև Ռեքվիեմ։
Ի վերջո, Մանսուրյանն այսօր միակն է, որ ծածկում է մեր առանց մեծի ապրելու դատարկությունը։ Գիտեք քանի ազգի է խժռել անմշակույթ գոյության այդ անդունդը, որից մենք փրկվել ենք դեռ Նարեկացու ձեռամբ․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան
![]()