«Մեդալս նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին…»․ Սլավիկ Գալստյան

Բրոնզե մեդալն ինձ համար իրական հաղթանակ է եւ այն նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին.ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանի «Բառիս Արենա» մարզապալատում տեղի ունեցավ 63 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

«Այս պահին ինձ համար բրոնզե մեդալն իսկական հաղթանակ է։ Ես համարում եմ, որ այս առաջնությունում ես երրորդն էի։ Ճիշտ է, եկել էի ոսկե մեդալ նվաճելու, այդ նպատակն ունեի, բայց ընդունում եմ, որ ես այժմ դեռեւս երրորդն եմ աշխարհում»։

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ