«Վստահ եմ, որ շատերդ Հայաստանից հեռացել եք նախկին թալանչիների կերտած և…». Հայկ Թորոյան

«Վարչապետ Ն.Փաշինյանի ուշադրությանն եմ հրավիրում այս գրառումս, որով դիմում եմ ամբողջ Սփյուռքի տարեց թոշակառու Հայությանը հանձինս Եվրոպայում ապրող Հայերի…

Իմ և ողջ Հայերի սիրելի Հայրենակիցներ ջան դիմում եմ Եվրոպայում ապրող բոլոր այն թոշակառուներին ովքեր լինելով ՀՀ-ի քաղաքացի ունեն նաև Եվրոպայի քաղաքացիություն, սիրելի իմ մեծեր մեր մայրեր և տատիկներ ու պապիկներ ջան.

ավելի քան վստահ եմ, որ շատերդ Հայաստանից հեռացել եք նախկին  թալանչիների կերտած և ապօրինություներով թաղած այն Հայաստանից որտեղ շարքային քաղաքացին արժեք չի ունեցել.  ինքներդ կերտելով ձեր ապագան ձեր ճակատագիրը քանզի Աստված մարդուն կյանք շնորհելով ստեղծել է իր կամքի մեջ ազատ և երբեք գոյություն չունի մարդու ճակատագիր որը ի վերուստ է, քանզի բոլորս ինքնուրույն ենք կերտում մեր ճակատագիրը պարզապես լինում են հաջողակ և անհաջող մարդիկ իսկ դա գալիս է անզգուշությունից խելքի պակասից նաև չեմ բացառում նախնիների գործած մեխքերից, սիրելի իմ Արտասահմանի տատիկներ ու պապիկներ ես տեղեկացված եմ, որ Եվրոպայում ունենալով քաղաքացիություն դուք ստանում եք բարձր թոշակներ ինչը նորմալ  է ապրել Եվրոպայում,

դրա հետ միաժամանակ  դուք որպես ՀՀ-ի քաղաքացի թոշակ եք ստանում նաև Հայաստանի Հանրապետությունից որոշներտ լիազորագիր թողելու միջոցով, 2-որոշներն ել այլ տարբերակներ օկտագործելով, այստեղ շատ կարևոր հարցերից մեկը նա է, որ երբ դուք Եվրոպայում դիմում եք թոշակ ստանալուն ձեզ հարց են տալիս, -դուք Հայաստանից թոշակ ստանում եք, դե դուք իմանալով, որ չեն կարող ճշտել, «դուխով» ասում եք, ոչ, փաստացի ստանալով երկու երկրից, մեր շատ սիրելի տատիկներ ու պապիկներ ջան, սա նոր Հայաստանն է, որին պետք է Համայն աշխարհի Հայերով աջակցենք թե Հզորացմանը, թե զարգացմանը, թե անարդարությանը ն ու թալանին,

Հայեր ջան մոտավորապես այս կերպ օկտվող մեր Հայրենակիցների թիվը ավելին է քան հարյուր հազարը ինչը ամսվա կտրվացքով Հայաստանի պետ բյուջեից փաստացի «ապօրինաբար» դուրս է գալիս 8-միլեոն դոլարից ավել գումար, ինչը կարելի է օկտագործել Հայաստանում ապրող անապահով ընտանիքներին օգնելով, կարելի է նպաստները ավելացնել, կարելի է  մի շարք ծերանոցների օգնել, ի վերջո երկիրը ավելի արագ զարգացնել և հզորացնել ,  ես ավելի քան վստահ եմ, որ ժամանակի ընդացքում նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տեխնիկական միջոցներով համագործակցել արտասահմանյան համապատասխան մարմիների հետ և տեղեկություներ փոխանցելով և ստանալով այս «ապօրինությունը» վերացնել, իսկ մինչ Կառավարությունը այս աշխատանքով կզբաղվի, ցանկանում եմ կոչ անել

Համայն Աշխարհի մեր շատ սիրելի տատիկ պապիկներին խնդրել և հորդորել Հանուն Հայաստանի, հանուն ձեր ժառանգների հրաժարվեք այս տեսակ ապօրինի ձեզ համար եկամուտ համարող աղբյուրից, չէմ բացառում, որ Կառավարության կողմից ծրագիրը գործելու պարագայում շատ Եվրոպական քաղաքների համապատասխան ծառայություները,  տեղեկանան, որ դուք «խափել» եք երբ ասել եք, որ Հայաստանից թոշակ չեք ստանում, դրա պատճառով ձեզ զրկեն Եվրոպայի բարձր թոշակներից, սիրելի Հայրենակիցներ հրաժարվեք «ապօրինի» ճանապարհով պետությանը խաբելով գումար աշխատելուց, այն պետությանը, որը ձեր սեփական տունն է, այն պետությանը, որը 25-տարի թշվառ ճակատագիր է ունեցել, այն պետությանը որը տեղում դոփելու պատճառով աշխարհով մեկ սփռել է շատ հայերի,  այն պետությանը, որտեղ պետք է ապրեն ձեր ժառանգները. Վստահ եղեք, որ նոր Հայաստանը յուրաքանչյուր օր զարգանում և հզորանում է.. Սիրում եմ բոլորիդ հպարտանում եմ բոլորովդ, հուսով եմ ինձանից չեք նեղանա, որ այս թեմայի շուրջ բարցրաձայնեցի…

Դուխով Ժողովուրդ ջան դուխով, եթե դուք էլ նեղանակ միևնույն է, ես ձեզ շատ եմ սիրում…Իսկ Հայաստանի հայերին խնդրում եմ. ՀԴՄ-ները չմոռանաք.. Իսկ գրառումը տարածելը ավելին է քան պարտադիր է… Շնորհակալ եմ բոլորիցդ🥰💪🇦🇲»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ