«Տի’կ ջան, պատասխան տալու ժամանակը եկել է ախպերս , արդեն մեկուկես տարի է ինչ…». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի ընկերնե’ր, նկարում մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանն է, ընկերների շրջանում ավելի հայտնի Տոտտի մականվանբ (հիանալի ֆուտբոլ ցուցադրելու եւ լեգենդար ֆուտբոլիստի խաղին նմանվելու համար) իմ հայրենի Տափերական գյուղից, այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էր ամբողջ գյուղը ողբում Տիգրանի մահը, նրա հետ գոնե մեկ առիթով շփված մարդը չի կարող չասել նրա անսահման բարիության, ընկերասիրության եւ մարդկային որակների մասին, բայց դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետեւ նրա կյանքը խլվեց, դրվեց զոհասեղանին հանուն կեղծ իշխանության պահպանմանը, հանուն ժողովրդին շարունակ թալանի ու կեղեքելու շարունակությանը:

Տի’կ ջան, պատասխան տալու ժամանակը եկել է ախպերս , արդեն մեկուկես տարի է ինչ վերջ է դրվել այն ռեժիմին, որ սպանեց քեզ եղբայր… , եւ ուրեմն ` բոլոր մեղավորները պատասխան են տալու իրենց հանցագործությունների , արած եւ չարածների համար…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ