Արթուր Ալեքսանյանը «քոթակ հասցրեց թուրք ըմբիշի վզակոտին»՝ կեղտոտ մենամարտի համար

Ղազախստանում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 4:2 հաշվով առավելության հասավ թուրք Իլդեմի նկատմամբ:

Թուրք ըմբիշը խայտառակ մենամարտ էր վարում եւ անդադար սադրում Արթուրին, վերջինս էլ դրվագնռրից մեկում չդիմացավ եւ արմունկով թեթեւ հպվեց թուրք ըմբիշի դեմքին:

Ինչպես երեւաց վայրկյաններ անց այդ թեթեւ հպվելը Թուրքիայի ներկայացուցչի համար հավասարազոր էր ատրճանակի կրակոցի: Նա սիմեւլացիայի դիմեց, ինչի շնորհիվ վաստակեց ոչինչ չորոշող 2 միավորը:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ