«Նիկոլի տեսակը շատ է ձեզ»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿԸ ՇԱՏ Է ՁԵԶ…………

<<Փաշինյանը պետք է հրաժարական տա, նա ապացուցել է, որ պետություն ղեկավարելու կարողություն չունի>> Փաստաբան Մուշեղ Շուշանյան:
Այս խոսքերի հեղինակի անկեղծությունը հասկանալու համար,դեռ պետք է հասկանանք,ի՞նչ է հասկանում Մուշեղ Շուշանյանը <<պետություն ղեկավարելու կարողություն>> ասելով:

Ինչպես ասում են ճշմարտությունը համեմատության մեջ է:
Մուշեղ Շուշանյանը Վարչապետի <<պետություն ղեկավարելու կարողությունը>> գնահատելիս ամենայն հավանականությամբ նրա կառավարումը համեմատել է ռոբասերժական ռեժիմի կառավարման հետ և հանգել եզրակացության,որ վարչապետը անկարող է:
Այս համատեքստում,իր պատկերացրած կառավարման մոդելի շրջանակներում Շուշանյանը ճիշտ է:

Վարչապետից ի՞նչ ղեկավար,որ չի կարողանում ՝ Քաղաքի կենտրոնում մի 10 հոգի գնդակահարի,
Սահմանին 120 զոհ,380 վիրավոր և մի 800 հեկտար հող ծախի թուրքերին:

Մի 20-30 պատգամավորն ի՞նչա ,որ ԱԺ ում չի գնդակահարում:Այնքան անկարող է,որ ոչ մեկի հետ փայ չի մտնում,ոչ ոքու ունեցվածք չի խլում:
ՈՒշագրավ է,որ նույնիսկ Մեղրին չի փորձում ծախել ,ավելին,որը ուղղակի աբսուրդի դաշտից է,արտաքին պարտքը պատկերացնում է՞ք,պակասեցնում է,ոչ թե ավելացնում:

Մի բարոյական արժեքներից զուրկ,այլ երկրի քաղաքացի Ոստիկանապետ,ՀՔԾ պետ,ԱԱԾ պետ,ՊՆ նախարար էլ չկարողացավ նշանակի,որ իր վրա հաչացողների գլխին գործ կարեն ու դատապարտեն,հանրահավաքները ջրցաններով և նռնակներով ցրեն:
Դեռ սա էլ մի կողմ,Վարչապետը այնքան չի կարողանում կառավարի,որ երկրից փորձում է վերացնել կոռուպցիան և գողականը:
Այս վերջինը ուղղակի խայտառակություն է:

Երիցս ճիշտ է Շուշանյանը,Վարչապետի կառավարման մոդելը զիջում է նախկինների և Շուշանյանի պես մտածողների կառավարման մոդելին:
Ամփոփեմ

Շուշանյանի և նրա պես մտածողների համար,Նիկոլի տեսակը որպես կառավարիչ շաատ շաատ է:
Ասեմ ավելին,նրանց համար նույնիսկ ռոբասերժական կառավարումն է շատ:
Նրանցը Սադամ Հուսեյն է,Պինոչետը և Կադաֆֆին:

Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա,մեր ազգը մերժեց ռոբասերժական կառավարումը,որից էլ բխում է,որ անընդունելի են նաև Սադամ Հուսեյնի,Պինոչետի և Կադաֆֆիի կառավարման մոդելները:
Իսկ այն,որ ժողովրդի դեմ դուրս եկողը վերջ առաջ ոչնչանում է,դա էլ հանրահայտ փաստ է:
Սադամ Հուսեյնի,Պինոչետի և Կադաֆֆիի ճակատագրերը դրա լավագույն ապացույցն են:
Իսկ այն,որ հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն,կարծում եմ Շուշանյանը որպես փաստաբան,պետք է որ գիտենա:

ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿԸ ՇԱՏ Է ՁԵԶ…………<<Փաշինյանը պետք է հրաժարական տա, նա ապացուցել է, որ պետություն ղեկավարելու կարողություն…

Posted by Artak Galstyan on Sunday, September 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ