Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին։ Այսպիսով՝ Ալեքսանյանն ապահովել է առնվազն Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Հրաբովնիկին։ 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ ⅛ եզրափակչում 4:2 հաշվով թուրք Չենկ Իլդեմին։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ