«Տո՛ դուք վապշե կարողա՞ զոնավիկ եք, վրեքներս խաբար չկա…». Հայկ Թորոյանը ԲՀԿ-ականներին

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավորների վերջին օրերին արած հայտարարություններին և կատարել է հետևյալ գրառումը.

Տո այ ԲՀԿ կուսակցության որոշ պատգամավորներ, այսինքն Բախտի Հաշվին կուսակցության որոշ պատգամավորներ,
տո՛ դուք վապշե կարողա՞ զոնավիկ եք, վրեքներս խաբար չկա, դուք երկրի պաշտոնյա ե՞ք, թե ինչ եք, տո էդ ի՞նչ խոսալու լեքսիկոնա, որ ԱԺ-ի ամբյոնից մի ոգևորվե’լ եք, մի գոռու’մ գոչու’մ եք, թե բա էս օրե’նքը գործ տալա կամ հարևանը քեֆ անի ժամը 8-ին, զանգեն գան քաղմաս տանեն…տո ա’յ բախտի հաշվին կուսակցության պատգամավորներ, կարողա՞ տեղերի ոչ ճիշտ բաշխումա տեղի ունեցել, դուք պետք է ոչ թե պատգամավոր լինե’իք, այլ զոնավիկ…տո ա’յ բեմի կլյաուզնիկներ, ձեռներդ ճար լինի Եվրոպական դատարաններից տուն չեք գա, հիմա խոսում եք գործ տալու մասին կամ հարևանի վրա ոստիկան կանչող հարևանի մասի՞ն…

Տո ա’յ բախտի հաշվին կուսակցության պատգամավորներ, էդ որ ասում եք գործ տալա, միթե Հայաստանում վարորդներին զգոն պահելը, կարգ ու կանոնով վարելու մեխանիզմ մտածելը գործ տալա, տո ա’յ անիմաստ աշխատավարձ ստացող փաթեթի բաժանորդներ, բա ԱԺ-ում մի օրենք ընդունե’ք, միանգամից հանե’ք Ճանապարհային Ոստիկաններին, հանե’ք տեսախցիկները, հետո արդեն ձեր գառաժներից հանեք ջպե’րն ու մայբախնե’րը, տվեք ձեր երեխեքի ձեռը թող քաղաքն ավիրեն պրծնեն, թե՞ վախում եք ձեր լկտի պոռճերը կարողա վեցնոց մատոռով մեքենաները ճռիկներ անելուց, սրան- նրան վրաերթ անելուց հայտնվեն քաղաքացիների տեսանյութերում և Նոր Հայաստանում չկարողանաք փողով կամ դատավորին զանգով փրկեք ու վա’յ, գնան ջահել ջահել դատվեն… տո ա’յ թերաճ ուղեղ ունեցողներ, ախր ինչքան անվտանգության գործո’ն լինի, քաղաքացիների աջակցությու’ն լինի, այդքան զգոն կլինեն և, ի վերջո այդքան ապահով կլինի…

Կամ էդ Հայաստանում կյանքներիդ մեջ որտեղ եք տեսել, որ հարևանը հարևանի քեֆ ուրախության վրա ոստիկան կանչի, թե’ դուք էնքան գոռոզ ու հաբռգած կյանքով եք ապրել, ռեստորաններից բացի ուրիշ տեղ քեֆ չեք արել, չգիտեք, թե էնքան քիթներդ բարձր հխպացած եք եղել, որ ձեր հարևանների հետ չեք շփվել ու էդ քեֆ ուրախություններին ձեզ չեն հրավիրել, դուք էլ քեֆերի օրերին ժամը 8-ից որոշել եք շնթռեք, ինչի արդյունքում զանգել եք ոստիկաններին, որ դուք հանգիստ շնթռեք… պարոն որոշ բախտի հաշվին կուսակցության պատգամավորներ, կա’մ դուք իրավիճակին լավ չեք տիրապետում, կա’մ հատուկ ձեզ գովազդելու առիթ եք փնտրում փիառի արժանանալու համար, ինչի արդյունքում պարզապես խայտառակվում եք, ասեմ իմացեք ձեր էդ մունաթներով ու լկտի խոսելաոճով միայն կարժանանաք հանրապետականի ճակատագրին, պարզապես ձեր բախտի հաշվին կուսակցության ղեկավարը էլի որոշ առումներով հարգանք է վայելում, ունի մեծ բիզնեսներ, ինչի շնորհիվ քաղաքացիներ են եղել, որ ձեր բախտի հաշվին կուսակցությանը քվե են տվել ու դուք բախտի բերումով հայտնվել եք ԱԺ-ի ամբիոնին, հիմա խելքներդ գլուխներդ հավաքե’ք կամել դիմու’մ գրեք, զանգեք տեսեք աշոԾյանն ուրա գնացե’ք, էսպես շարունակելով հաջորդ ընտրություններին Գագիկ Ծառուկյանի վարկանիշը չի բավարարի, որ ձեր նմաններին նորից մտցնի Ազգային Ժողով, կա’մ պատվով օրենքով աշխատե’ք, կամել հելեք փողոց տեսեք, որն է գործ տալը ու աշոԾյանին գտեք միասին մասնակցեք դրսի ռազբորկաներին…

Ինչպես կասեր գասպարյան Վովան, դուք հիմա պատգամավոր ե՞ք, թե’ գողական արա~
Դե արայով եզրափակեմ… Ժողովուրդ ջան, բայց ՀԴՄ-ները չմոռանանք.. Դուխո’վ ժողովուրդ ջան, դուխո’վ….

Posted by Hayk Toroyan on Saturday, September 14, 2019

Տո այ ԲՀԿ կուսակցության որոշ պատգամավորներ, այսինքն Բախտի Հաշվին կուսակցության որոշ պատգամավորներ,տո՛ դուք վապշե…

Posted by Hayk Toroyan on Saturday, September 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ