«Սեպտեմբերի 20-ից հետո ակցիաները լինելու են ամեն օր, լինելու են դասադուլներ և գործադուլներ». Գեղամ Օհանյան

Հանուն Ամուլսարի պահպանման այսօր` ժամը 18:30-ից մեկնարկած երթի մասնակիցներն այս պահին Ազատության հրապարակում են: Ազատության հրապարակ հասել են 3 ուղղություններով, որտեղ էլ հնչեցրել են իրենց պահանջները՝ ուղղված իշխանությանը:

Երթի կազմակերպիչները պահանջել են դադարեցնել հանքի շահագործումը և դուրս բերել Ամուլսարի տարածքից «Լիդիանի» շինտեխնիան:

Ելույթով հադես է եկել նախաձեռնության համակարգող Գեղամ Օհանյանը, որը կոչ է արել իրենց պահանջը բավարարել խելամիտ ժամկետներում: Նաև տեղեկացրել են, որ սեպտեմբերի 20-ից ակցիաներ, ցույցեր, դասադուլներ ու գործադուլներ են նախատեսել ամեն օր Ջերմուկում, Երևանում և այլ բնակավայրերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

տեսանյութը՝  ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ