«Քաղաքացին էդ հարցով որ մոտենար Ծառուկյանին, քանի՞ անգամ ոտքը «սոթ» կտար ու գլուխը քանի՞ աթոռի կխփեր…». Տարոն Չախոյանի դիպուկ պատասխանը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ՝ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի ելույթին ու կատարել է հետևյալ գրառումը.

Երեկ ԱԺ-ում կրքերը թեժացել էին, ԲՀԿ-ն հիշել էր Պավլիկ Մորոզովին ու «ԳՈՐԾ ՉՏԱԼՈՒ» ինստիտուտը:

Թե բա «խնդիրները բարձրաձայնելը դա գործ տալ է, քաղաքացիները չպետք է անօրինականության մասին զանգեն ու հայտնեն ոստիկանությանը»:

Արդեն իսկ հոգով-սրտով զտարյուն ԲՀԿ-ական դարձած Արման Աբովյանն էլ թե բա. «էրեխու կնունքը 12-ին անողի մասին պետք չի զանգել քաղմաս, այլ պետք է գնալ դուռը ծեծել ու խնդրել, որ կամաց անեն…»:


Չէ բայց լավա ասում…

Բայց ինձ մի հարց է հետաքրքում, թարմ դեպքի վրա օրինակ բերեմ:

Ընկեր Աբովյան, ընդամենը մի քանի օր առաջ հայտնի Փարավոն ռեստորանում տեղի ունեցած ԲՀԿ-ի ժողովրդական առաջնորդ Ծառուկյանի դստեր հարսանիքի հրավառության առթիվ արձանագրություն է կազմվել ոստիկանությունում:

«Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Հիմա հարց`

Օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող սողոսկել ռեստորանի տարածք, էդ ո՞ր մի ակտիվ քաղաքացին էր փորձելու մտներ ռեստորան, շրջանցեր կամ «համոզեր» էն մկանոտ տղերքին, որ թողնեն մոտենա ԲՀԿ-ի ժողովրդական առաջնորդ Ծառուկյանին ու ականջին շշնջար, թե ա՛յ ախպեր, մի քիչ կամաց սալյուտ խփեք, թե չէ երկինքը կպատռվի, քնած էրեխեքս կվախենան:

Ու դրանից հետո դեռ հարց է, էդ ակտիվ քաղաքացին «մուտիլովկա» էր անում, թե չէ…

Ու դեռ հարց է, թե մինչև ձեր առաջնորդին հասնելը, պերճաշուք ռեստորանի պլպլան հատակի վրա էդ ակտիվ քաղաքացու ոտքը քանի՞ անգամ «սոթ» կտար, գլուխը քանի՞ անգամ աթոռներին կխփեր, քանի՞ կոտրվածք կստանար, ուղեղի ի՞նչ աստիճանի ցնցումներ կստանար, ո՞ր հիվանդանոցում կհայտնվեր ու քանի՞ անգամ ցուցմունքը կփոխեր…

Ես Ձեր «ԳՈՐԾ ՉՏՎՈՂ ԴԵՊՈՒՏԱՏ» ցավը տանեմ…

Երեկ ԱԺ-ում կրքերը թեժացել էին, ԲՀԿ-ն հիշել էր Պավլիկ Մորոզովին ու «ԳՈՐԾ ՉՏԱԼՈՒ» ինստիտուտը:Թե բա «խնդիրները բարձրաձայնելը դա գործ տալ է, քաղաքացիները չպետք է անօրինականության մասին զանգեն ու հայտնեն ոստիկանությանը»:Արդեն իսկ հոգով-սրտով զտարյուն ԲՀԿ-ական դարձած Արման Աբովյանն էլ թե բա. «էրեխու կնունքը 12-ին անողի մասին պետք չի զանգել քաղմաս, այլ պետք է գնալ դուռը ծեծել ու խնդրել, որ կամաց անեն…»: Չէ բայց լավա ասում…Բայց ինձ մի հարց է հետաքրքում, թարմ դեպքի վրա օրինակ բերեմ:Ընկեր Աբովյան, ընդամենը մի քանի օր առաջ հայտնի Փարավոն ռեստորանում տեղի ունեցած ԲՀԿ-ի ժողովրդական առաջնորդ Ծառուկյանի դստեր հարսանիքի հրավառության առթիվ արձանագրություն է կազմվել ոստիկանությունում:«Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։Հիմա հարց` Օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող սողոսկել ռեստորանի տարածք, էդ ո՞ր մի ակտիվ քաղաքացին էր փորձելու մտներ ռեստորան, շրջանցեր կամ «համոզեր» էն մկանոտ տղերքին, որ թողնեն մոտենա ԲՀԿ-ի ժողովրդական առաջնորդ Ծառուկյանին ու ականջին շշնջար, թե ա՛յ ախպեր, մի քիչ կամաց սալյուտ խփեք, թե չէ երկինքը կպատռվի, քնած էրեխեքս կվախենան:Ու դրանից հետո դեռ հարց է, էդ ակտիվ քաղաքացին «մուտիլովկա» էր անում, թե չէ…Ու դեռ հարց է, թե մինչև ձեր առաջնորդին հասնելը, պերճաշուք ռեստորանի պլպլան հատակի վրա էդ ակտիվ քաղաքացու ոտքը քանի՞ անգամ «սոթ» կտար, գլուխը քանի՞ անգամ աթոռներին կխփեր, քանի՞ կոտրվածք կստանար, ուղեղի ի՞նչ աստիճանի ցնցումներ կստանար, ո՞ր հիվանդանոցում կհայտնվեր ու քանի՞ անգամ ցուցմունքը կփոխեր…Ես Ձեր «ԳՈՐԾ ՉՏՎՈՂ ԴԵՊՈՒՏԱՏ» ցավը տանեմ…

Posted by Taron Chakhoyan on Saturday, September 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ