![]()
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
![]()
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Ժաննան գեղեցիկ ու նուրբ շպարով է, կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի տաբատ, բաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։
![]()
Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հմայիչ կերպարում։ Ժաննան գեղեցիկ ու նուրբ շպարով էր, կրում է սեւ վերնաշապիկ։ Կադրին կից Ժաննան ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Ողջույն»:
![]()
![]()