Վարչապետի` հսկայական գերբով հայկական արտադրության շապիկը

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով:

Վարչապետը ողջունել է փառատոնի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Սևանի լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը:

Սևանում փառատոնին մասնակցող վարչապետն այս անգամ կրում էր երկնագույն շապիկ, որի վրա դաջված էր հսկայական հայկական գերբը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ