«Աննա, դդումի խորոված չե՞ս ուզում…». վարչապետ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքի հետ մասնակցում է Սևանի թերակղզում անցկացվող «Eco fish fest» փառատոնին:

Փառատոնի մեկնարկին վարչապետն իր խոսքում նախ անդրադարձավ Սևանա լճին։

«Ոչ միայն մենք ենք շնորհակալություն հայտնում Սևանին, այլև Սևանն է մեզ շնորհակալություն հայտնում, քանի որ այս առավոտյան ևս 1 սմ-ով ավելացել է Սևանի մակարդակը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 90 մլն խմ-ով:

Անդրադառնալով «Eco fish fest» փառատոնին՝ վարչապետն ասաց՝  ուրախ է, որ փառատոնային կուլտուրան Հայաստանում զարգանում է:

«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է, և մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր ներդրում են Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, քանի որ դա զարգացնում է զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում է այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- ընդգծեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ