![]()
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդաշարի եթերում խոսելով տնտեսական քաղաքականության և իրավիճակի մասին, գործնականում զբաղված էր հայելին ծռելով, կամ առնվազն հաղորդաշարի այդ թողարկումը պետք է վերնագրվեր «Ծուռ հայելու առաջ», որովհետև նախկին վարչապետը զբաղված էր իրականությունը ծռելով, կամ իրականում՝ մանիպուլյացիայի ենթարկելով: Մասնավորաբար, Հրանտ Բագրատյանը, հիշատակելով 7 ամսում 4,1 տոկոս աճի մասին, հայտարարում է. «Ցույց են տվել 7 ամսում 4.1% աճ շինարարության մեջ, բայց ցեմենտի աճ չունենք:
Մի՞թե ամբողջ աճը ստացվել է ցեմենտի տնտեսման հաշվին: Ահա այսպիսի ցուցանիշների շարք կա, որով մենք ստուգում ենք և տեսնում ենք, որ տնտեսական աճն ուռճացված է»: Իրականում ոչ թե ուռճացված է տնտեսական աճը, այլ փակված են նախկին վարչապետի աչքերը կամ տեսադաշտը, որովհետև Հայաստանում արձանագրված է ցեմենտի 3,3 տոկոս ներկրման աճ, և արտադրության աճ՝ 0,6 տոկոս: Հրանտ Բագրատյանը խոսում է նաև Ղազախստանից Հայաստան եկած 2,3 միլիարդ դոլարի մասին՝ իբրև թե Հայաստանից գնված մեքենաների դիմաց:
«Ավտոներկրումը Ղազախստանից մեզ բերել է մոտավորապես 2.3 մլրդ դոլար, որն ավելին է, քան ռուսական տրանսֆերտները, ինչն ամրացնում է դրամը, շատ իզուր, ես չգիտեմ՝ ինչ պետք է անել ԿԲ-ում՝ պարզապես մտնել ու զենքով մտնել և գնդակահարել, որ երբեք թույլ չտան դրամի ամրացում… Ղազախստանի կողմից բավական է մի որոշում, և հայկական այդ խուլիգանությանը վերջ կդրվի:
![]()
Մենք Ղազախստանից 2.3 մլրդ դոլար հավելյալ փող ստացանք ավտոմեքենա վաճառելով, միայն բյուջեում, իմ գնահատմամբ, լրացուցիչ եկամուտները կազմեցին 65 մլրդ դրամ, որը մենք չէինք սպասում»: Եթե նույնիսկ ղազախները գնեին Հայաստան ներկրված բոլոր մեքենաները, ապա գումարային թիվը երևի թե չհասներ 2,3 միլիարդ դոլարի: Թե ինչպես է հաշվել այդ թիվը նախկին վարչապետը, ըստ երևույթին հայտնի է միայն իրեն: Իսկ վիճակագրությանը հայտնի է ընդամենն այն, որ Ղազախստանի հետ ընդհանուր առևտուրը 2018-ին կազմել է մոտ 10 մլն դոլար, իսկ 2019-ի առաջին կիսամյակում՝ 2 մլն դոլար:
![]()