«Ֆելիքս Թոխյանին և Արման Դիլանյանին և համայն աշխարհի գերակշիռ հայության անունից հատուկ շնորհակալություն .․․» Հայկ Թորոյան ․

Հայկ Թորոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սիրելի ՖԲ-ի ընկերներ և համայն աշխարհի հայեր ջան, հարկ եմ համարում հատուկ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի դատավորներ Ֆելիքս Թոխյանին և Արման Դիլանյանին և համայն աշխարհի գերակշիռ հայության անունից հատուկ շնորհակալություն հայտնել իրենց:

Սիրելի հայեր ջան, անկախ նրանից, որ հրայրը խայտառակում է Հայաստանի Սահմանադրությունը, պարոն Թոխյանը և պարոն Դիլանյանը իրենց հատուկ կարծիքը հայտնելով ամբողջովին դեմ են եղել հրայրի անօրինական որոշմանը։ Սիրելի ՖԲ-ի իմ անծանոթ, բայց շատ ծանոթ հարազատներ ջան, նաև հարկ եմ համարում ասել, որ Պարոն Ֆելիքս Թոխյանի հետ լինելով Հարևաններ, լինելով նույն բակի բնակիչներ, անձամբ ճանաչելով իր տեսակը, որ երբեք թաթախված չի եղել ոչ մի կոռուպցիոն և անարդարության մեջ, մեծ հարգանք է վայելում իր շրջապատում։

Նա իր ողջ գործունեության տարիներին բոլոր ծանոթ, թե անծանոթ մարդկանց, ովքեր երբևէ անօրինականության մեջ հայտնվելով դիմել են իրեն, երբեք չի խուսափել անշահախնդիր օգտակար լինել իր ողջ իրավաբանական գիտելիքով և մարդկային տեսակով, ես ավելի քան վստահ էի, որ նա երբեք չէր աջակցի այն անօրինական հորինված շինծու որոշմանը, որը հորինել էր հրայր թովմասյանը:

Սիրելի հայրենակիցներ, պարոն Արման Դիլանյանին անձամ չեմ ճանանչում, բայց վստահ եմ, որ նույն հատկանիշներից կունենա նաև ինքը, քանզի, երբ Հայաստանը ողջ ազգի համախմբման արդյունքում ջանք ու եռանդ չի խնայում լինել միասնական և հզորանալ ու զարգանալ, մենք միայն շնորհակալ ենք այս տեսակ մարդկանցից, ովքեր իսկապես սիրում են իրենց երկիրը և ցանկացած պարագայում պաշտպանում են հայ ազգի արժեքն ու շահը:

Սիրելի ընկերներ վստահ եմ, որ հրայրների ժամանակը արդեն անցել է, և պատմությունը կթաղի այդ տեսակ սեփական շահը հետապնդող ժողովրդի վրա «թքած» ունեցող մարդկային երևույթներին, եթե չլինի անցյալ, չհարգենք ներկան, երբեք չենք ունենա ապագա… վստահեցնում եմ, Հայաստանն իր ամբողջ ուժով անցյալը պղտորած երևույթներին ջախջախելով շարժվում է առաջ, քանզի նոր սերունդը երբեք թույլ չի տա, որ իր զավակները տեսնեն այն անցյալի դժվարություները, որոնք տեսել ենք մենք և մեր մեծերը, անցյալ, որի հրեշավոր ղեկավարները հացին կակա ասելով եկան և դարձան դոլարով միլիարդատերեր:

Այժմ պետք է Գնահատենք մեր Երկրի արժանի մարդկանց, սիրենք և պահպանենք… Սիրում եմ Հայաստանս, սիրում եմ բոլոր բարի մարդկանց, հիանում եմ անշահախնդիր մարդկանցով… դուխո’վ Ժողովուրդ ջան, դուխ’ով..

ՀԴՄ-ները Կհիշեմ այն ժամանակ երբ Օսիպյանը խելքՍ գլուխը կհավաքի և կհասկանա, որ հպարտ Քաղաքացիների շնորհիվ է ինքը աշխատավարձ ստանում, այլ ո’չ ժողովրդին ճզմել
ցանկացող աթաթուրքերի.. Լա’վ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել

 

Սիրելի ՖԲ-ի ընկերներ և համայն աշխարհի հայեր ջան, հարկ եմ համարում հատուկ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության…

Posted by Hayk Toroyan on Friday, September 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ