Բժշկական սխալի հետևանքով այլ ռասսայի պատականող երեխա է լույս աշխարհ բերել

Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում բնակվող ամուսինները դատի են տվել վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկային այն բանից հետո, երբ արհեստական բեղմնավորման հետևանքով կինը լույս աշխարհ է բերել այլ տղամարդու երեխայի:

Ծնողները պարզել են, որ մեծացնում են ոչ իրենց դստերը, երբ երեխան աստիճանաբար ձեռք է բերել ասիական դիմագծեր: Երեխայի ծնողները եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչներ են:

ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ երեխայի կենսաբանական հայրն այլ մարդ է: Զույգն ավելի քան 500 հազար դոլար էր ծախսել արհեստական բեղմնավորման համար:

Բժշկական սխալի պատճառով զույգը բաժանվել է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ