Ոստիկանությունը սկանդալային բացահայտում է արել, հավերի մեջ ջուր են սրսկել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի:

Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին:

Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ