Մոռացկոտ ամուսինները 100.000 դոլար էին շահել վիճակախաղով

Միացյալ Նահանգներում ամուսիններն իրենց մեքենայի մեջ գտել են վիճակախաղի տոմս, որը ժամանակին գնել էին ու մոռացել մեքենայի մեջ՝ նույնիսկ տուն չտանելով։ Ինչպես հայտնում է UPI-ն, Ֆրենկ Լակիտարան ու Դեբի Լոնգ-Քոբսը այցելել էին իրենց հարազատներին Վիրջինա։ Այդ այցի ճանապարհին էլ գնել էին վիճակախաղի տոմսն ու մոռացել։

Իսկ ահա գտնելուց հետո էլ պարզել են, որ տոմսը եղել է հաղթական, ու ամուսիններն հարստացել են եւս 100 հազար դոլարով։

Կինը՝ Դեբին, պարբերականի հետ զրույցում ասել է, որ չի հավատացել սկզբում, որ իրոք շահել են, երկու անգամ ստուգել է հավելվածով։ Ամեն դեպքում ոչ մեկին չեն ասել շահումի մասին, մինչ ստանալը, որպեսզի սխալված չլինեին ու ծիծաղելի վիճակի մեջ չհայտնվեին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ