![]()
Ամերիկյան Keeping Up With the Kardashians շոուի աստղ Քլոե Քարդաշյանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ հպարտ է իր ակունքներով:
«Հպարտ եմ, որ հայ եմ»,- գրել է Քարդաշյանը՝ գրառմանը կից տեղադրելով Հայաստանի դրոշը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։
Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։
![]()
![]()