«Գալիս է մի պահ, երբ ուզում ես ամուսնանալ, երեխա ունենալ»․ Գոռ Բարսեղյան

«Գալիս է մի պահ, երբ ուզում ես ամուսնանալ, երեխա ունենալ»: Օրերս հումորիստ, սթենդափեր  Գոռ Բարսեղյանը նշել է 32-ամյակը։

«Առանձնապես կարևորություն չեմ տալիս օրվան, անգամ, շատ հարազատ մարդիկ կարող են ինձ չշնորհավորել և դրանից հարազատությունը կասկածի տակ չդնեմ։ Ըստ իս՝ դա մի օր է, որն ուղղակի մատնանշում է՝ դու մեկ տարով էլ մեծացար։ Այս տարի շատ հավես ենք նշել ծնունդս, չպլանավորված էր, բայց երկու օր տևեց։ Ընկերների, ընկերուհիների շրջապատում բավականին հետաքրքիր անցավ»,- ասաց Գոռը։

Նվերների տեսանկյունից հումորիստը խտապահանջ չէ: «Կան նվերներ, որոնք զուտ անհրաժեշտություն են այդ պահին և կցանկանայի դրանք ստանալ: Կան մարդիկ, ովքեր ստեղծագործում են և իրենց ստեղծագործություններն ինձ համար շատ ավելի մեծ նվեր են դառնում, կարող են նույնիսկ երգ ուղարկել, որին ծանոթ չեմ, բայց հավանեմ, դա էլ է լավ նվել, որովհետև երաժշտության մեծ սիրահար եմ։

Շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել մարդկանցից, որոնց չեմ ճանաչում, իսկապես, զգացված եմ, որովհետև դա  հետաքրքիր զգացողություն, էներգիա է տալիս,- ասաց Գոռն ու հավելեց,- իհարկե, լավ կլիներ «Բենթլի» նվիրեին»։

Գոռից հետաքրքրվեցինք՝ հիմա ընկերուհի ունի՞, թե ոչ․ «Հիմա ընկերուհի չունեմ: Չպետք է ինչ-որ մեկին ֆիքսես ու սկսել շփվել, պետք է սիրտդ  կպնի, երբ սիրտդ կպնում է, կարողանում ես ինչ-որ քայլեր անել։ Հիմա ինչ-որ մեկին սիրտս կպա՞ծ է, թե՞ ոչ՝ չեմ ասի»։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ