![]()
Երջանիկ Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Թե ինչո»ւ էր Քոչարյանը գնում 2008-ի արյունոտ մարտի 1-ին ընդառաջ: Վստահելի մի աղբյուրից այդ նույն մարտի 1-ին իմացա, որ դրանից մի քանի օր առաջ` փետրվարի 26-ին երկրի նախագահականի մի սենյակում հավաքված են եղել Քոչարյանի թիկնապահները:
Դրանցից մի քանիսը, նկատի ունենալով Հանրապետության հրապարակում Սեռժիկի կազմակերպած հանրահավաքի խայտառակ ավարտը, զարմանք են արտահայտում, թե ավելի լավ չի» լինի, եթե իշխանությունն ընդունի իր պարտությունը եւ դրանով վերջ տա ցույցերին ու հանրահավաքներին: Այդ խոսքի վրա հանկարծակի սենյակ է մտնում թիկնապահների ղեկավար Գրիշա Սարկիսովը եւ վրա բերում. <արա, էդ ինչե»ր եք խոսում, ոնց կարա Քոչարյանը թույլ տա, որ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա:
Դուք գիտե»ք, որ Քոչարյանի ձեռքերը մինչեւ ուսերը արյունոտ են>: Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց Սարկիովը <մեռնում> է` իբր ինչ-որ հիվանդությունից: Փաստորեն Սարկիսովի պարագայում էլ ակնհայտ է Վ. Սարգսյանի նույն սխալի կրկնությունը, որն արագացրեց հոկտեմբերի 27 սպանդի իրականացումը, քանի որ նույն հոկտեմբերի սկզբին Վազգենը Վանաձորում մոտ քսան հոգու առջեւ անզգուշորեն հայտարարել էր, թե <սրանց (քոչոյին ու սեռժիկին-Ե.Ա.), մինչեւ տարեվերջը դուրս ենք քշելու Հայաստանից>, իմա` ներկա ՀՀ-ից…
Ահա թե այս օրերին ու’մ են ուզում փրկել դատաստանից դավաճանական <քաղաքական> ծախու ուժերը` ՀՀԿ-ն իր կռճոնակեր լաքեյ քաղաքական մեկնաբաններով, դատական հին համակարգի կաշառակեր դատավորները եւ այլ թափթփուկները:
Թե ինչո"ւ էր Քոչարյանը գնում 2008-ի արյունոտ մարտի 1-ին ընդառաջ: Վստահելի մի աղբյուրից այդ նույն մարտի 1-ին իմացա, որ…
Posted by Yerjanik Abgaryan on Friday, September 13, 2019
![]()