«2008-ին ոչ թե իշխանությունը հանդես է եկել ընդամենը ուժի դիրքերից, այլ իրականացրել է պետական մակարդակի ծանրագույն հանցագործություններ»․Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի կարող է նաև որոշակիորեն ուժի դիրքերից հանդես գալ, այդպես մեկ-մեկ նույնիսկ պատահում է ամենադեմոկրատական երկրներում էլ։

Հիմա շատերը միամտաբար կրկնում են հետևյալ միտքը, որ 2008-ին իշխանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ինչը մակերեսային գնահատական, որը չի արտացոլում ողջ իրականությունը։

Հարգելիներս, 2008-ին ոչ թե իշխանությունը հանդես է եկել ընդամենը ուժի դիրքերից, այլ իրականացրել է պետական մակարդակի ծանրագույն հանցագործություններ։

1. Բանակը դուրս է բերել իրեն սահմանադրորրեն հատկացված գործառույթների շրջանակներից…
2. Ոստիկանական համակարգը վերածել է սադրանքներ կազմակերպող հրոսակախմբի…
3.Կրիմինալ տարրերին միաձուլել է ոստիկաննությանն ու բանակին…
4. Կազմակերպել է խանութների թալան, մեքենաների պայթեցումներ…
6. Տոտալ ձևով արգելափակվել է ԶԼՄ բնականոն աշխատանքը…
7. Քրեական հետապնդման են ենթարկվել մոտ հազարի հասնող ցուցարարներ…

Հ. գ Հայկականությունը մերժող գավառամիտ արնախումը, պետք է դատապարտվի օրենքի ողջ խստությամբ։

Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի կարող է նաև որոշակիորեն ուժի դիրքերից հանդես գալ, այդպես մեկ-մեկ նույնիսկ պատահում է…

Posted by Գագիկ Քամալյան on Thursday, September 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ