![]()
Շենգավիթի դատարանում ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Նիստի ավարտից հետո իրավիճակը դատարանի բակում լարված էր։ Ոստիկանությունը բերման ենթարկեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին։
Արամ Հարությունյանը չէր հերքում, որ հարվածել է կնոջը և նշում էր, որ իրեն ու իր 8 տարեկան երեխային «թուրք» անվանող յուրաքանչյուր անձի կհարվածի:
Նրան մեքենա նստեցնելու ժամանակ Մարտի մեկի զոհերից Արմենակ Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը հարվածեց Արամ Հարությունյանին:
Սիրտներս մի քիչ հովացավ, վերջին պահին լավ հասցրին մի հատ…
Posted by Taron Chakhoyan on Thursday, September 12, 2019
![]()