![]()
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստից հետո միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի շենքից դուրս՝ ավտոճանապարհին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի երիտասարդի:
Ականատեսները լրագրողներին պատմեցին, որ երտասարդին ծեծել են Ռ.Քոչարյանի աջակիցները այն բանից հետո, երբ նա վանկարկել է «Քոչարյան, հանցագործ»:
Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդի ոտքն է կոտրվել, հարվածել են աչքերին. նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսնյութում:
տեսանյութը՝ Aravot.am
![]()