![]()
Սա դատավարություն չէ, սա հայ ժողովրդի հնարավորությունն է՝ Մարտի 1-ի խարանից մաքրվելու։ Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Թավշյա հեղափոխության արդյունքը դրական չի լինի, եթե այստեղ գործընթացն արդար չավարտվի։ Մարտի 1-ն ինձ համար իրավական գործընթաց չէ։
Ես մասնակիցն ու վկան եմ եղել, որ մեր ժողովուրդն այդ օրվա ոճրագործության արդյունքում 20 տարի հետ ընկավ, այդ օրվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, գնդակահարեց ժողովրդին, հետ գցեց մեր հասարակության ժողովրդավարացման, հայ ժողովրդի միջազգային հանրություն մտնելու գործընթացը։ Մարտի 1-ը պատմական ոճրագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Արամ Մանուկյանը։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()