«Ոմանք անամոթի պես դատարանում սեփական զավակի մահը ողբացող ու արդարություն պահանջող ծնողի սրտի մրմուռն ու ցավն անվանում են ՇՈՈՒ». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Լևոն Քոչարյանի հայտարարությանն ու  կատարել է հետևյալ գրառումը.

Բա որ ասում եմ սրանք ամոթ, աբուռ, նամուս չունեն…

պՌիվետ Ռոբ կրտսերն այսօր լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե բա. «Զոհերի ծնողներին բերելով՝ փորձում են դատավարությունը շոուի վերածել»:

էդ դատավարությունն իրականում ողբերգություն է, ու ոչ միայն զոհերի ծնողների ու հարազատների ողբերգությունն է, ամբող ազգի ողբերգությունն է, ու եթե հորդ մեջ մարդկության մի փոքր նշույլ անգամ լիներ, դա նաև իր ողբերգությունը կլիներ:

Որովհետև հորդ ղեկավարծ երկրի քաղաքացիները, ոստկաններն ու զինվորները վիրավորվեցին ու զոհվեցին, հորդ տված հրամանով կրակ բացվեց խաղաղ ցուցարարների վրա, հորդ հրամանով լուսաբացին ջարդեցին ու կոտորեցին Ազատության հրապարկում քնած խաղաղ ժողովրդին…

Իսկ ոմանք դեռ անամոթի պես դատարանում սեփական զավակի մահը ողբացող ու արդարություն պահանջող ծնողի սրտի մրմուռն ու ցավն անվանում են ՇՈՈՒ:

Իսկական շոումենն ու շոու սարքողը հերդ էր… որ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «ՇՈՈՒ»-ներից մեկ սարքեց էս ժողովրդի գլխին, որ էս 10 տարի է չենք կարողանում էդ «ՇՈՈՒ»-ն մարսենք… հա, ի դեպ, էդ «ՇՈՈՒ»-կոչված կադրերից բոլ-բոլ կա, նույնիսկ ֆիլմ կա նկարահանված: Ու հորդ հեղինակային «ՇՈՈՒ»-ի մասին պատմող էդ ֆիլմը կարող եք ամեն երեկո միացնել, ու ամբողջ ընտանիքով զվարճանալ:

Չէ, սրանք ամոթ, աբուռ, նամուս չունեն, սրանք սրբություն էլ չունեն ու ոչ էլ տղամարդկություն ունեն սեփական սխալն ընդունելու, կամ սեփական որոշումներին տեր կանգնելու համար…

Բա որ ասում եմ սրանք ամոթ, աբուռ, նամուս չունեն…պՌիվետ Ռոբ կրտսերն այսօր լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ…

Posted by Taron Chakhoyan on Thursday, September 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ