![]()
Բժիշկները 14 անգամ 20-ամյա Կիերա Մելդրումին խորհուրդ են տվել աբորտ կատարել, բայց նա նրանց չի լսել: Հիմա նա տուն է վերադարձել առողջ դստեր հետ, ում անվանակոչել են Լիլի-Ռոզա:
21-շաբաթական հղիության ժամանակ Կիերային ՈՒՁ հետազոտություն են կատարել, որը պտղի մոտ 3-րդ աստիճանի ասցիտ է ցույց տվել. պտղի որովայնային խոռոչում հեղուկ էր կուտակվել, որը կարող էր բերել լուրջ խնդիրների:
Նրան ամեն շաբաթ զննելով՝ բժիշկները խորհուրդ էին տալիս աբորտ կատարել: Բայց 4 վիժում վերապրած Կիերան այդ մասին լսել անգամ չէր ուզում:
Հղիության 34-րդ շաբաթում Կիերայի մոտ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել: Երբ աղջիկը ծնվել է, նրան անմիջապես տարել են շտապ վիրահատության:
![]()
Փոքրիկ Լիլի-Ռոզան 8 շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, ենթարկվել մի քանի վիրահատության, որից հետո Կիերան, վերջապես, կարողացել է նրան տուն տանել:
![]()
Նա հիմա 6-ամսական է եւ չնայած «նուրբ» աղիներ ունի, բժիշկները չեն կարծում, որ ապագայում այդ պատճառով խնդիրներ կունենա:
![]()
![]()
![]()
![]()