![]()
Հնդկաստանում 1,5 միլլիոն բարեգործ տնկել է 66 միլիոն ծառ կես օրվա ընթացքում:
Ծառերը տնկել են Նարմադա գետի ափին: Կամավորները աշխատանքները սկսել են առավոտյան 7-ին և վերջացրել երեկոյան 7-ին՝ տնկելով 66,3 միլիոն ծառ, որոնք 20 տեսակի են: Հնդիկներին հաջողվել է գերազանքել անցյալ տարվա իրենց իսկ սահմանած ռեկորդը: Ծառատունկը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։
Առաջիկայում կդիտարկվի հարցը` ճանաչել իրադարձությունը որպես ռեկորդ, թե ոչ: Հնդկաստանը՝ որպես Փարիզի կլիմայի փոփոխության խորհրդաժողովի մասնակից, խոստացել է մինչև 2030 թվականն ավելացնել իր անտառային տարածքը 5 միլիոն հեկտարով:
Պետության ղեկավար Շիվրաջ Սինգհ Չուխանը ասաց. «Ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մասնակցել են ակցիային: Մենք զգալի ներդրում ենք ունեցել բնության պահպանման և շրջակա միջավայրի պահպանման գործում»:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()